Ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ և նա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, մասնակցել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այսօր ներկա կլինի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...